16 мая 2016 г.

Ամառային ճամբար 2016

Ամառային ճամբար  2016 . 
ծրագիր

Գերմաներենի դասավանդման երկամյա դադարից հետո 2016 թվականի ամառային ճամբարի ընթացքում կրթահամաիրում կանցկացվի գերմաներեն և  գերմաներենի վերաբերյալ փոքրիկ դաս-պարապմունք:



Ճամբարի մասնակիցները կրթահամալիրում գերմաներեն սովորել ցանկացողներն են:

Ժամանակահատվածը՝ 30.05.2016-10.06.2016

Բովանդակությունը՝ ծրագիրը կազմված է 3 մասից. առաջին մասում Գերմանիային կամ գերմաներենին վերաբերող ընդհանուր հարցեր են:
Ծրագրի երկրորդ հատվածում ներառված են գերմաներենին վերաբերող մի քանի լեզվական պարզ առաջադրանքներ:
Իսկ ահա ծրագրի 3-րդ հատվածում ընդգրկված է այցելությունը Գյոթե-ինստիտուտի Երևանյան գրասենյակ՝ Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն:

Ծրագրի նպատակը՝
1. Փնտրել, գտնել կրթահամալիրում գերմաներեն սովորել ցանկացող աշակերտների:
2. Ստորև բերված հարցերի, առաջադրանքների միջոցով պարզել, թե ճամբարին ներկա աշակերտները ինչպիսի՞ պատկերացում, ի՞նչ տեղեկություններ ունեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության ու նրա պաշտոնական լեզվի՝ գերմաներենի վերաբերյալ:
3.  Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն կատարած այցի ընթացքում աշակերտներին ծանոթացնել կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին, լեզվի ուսուցման հնարավորություններին, տալ այլ հետաքրքիր ու կարևոր տեղեկատվություն:
4. Անցկացվող դաս-պարապմունքի շնորհիվ առաջացնել հետաքրքրություն գերմաներենի հանդեպ, արդյունքում ձևավորել գերմաներենի խումբ/խմբեր:

Հարցեր և առաջադրանքներ.

 1. Նշվածներից ո՞րն է ԳԴՀ դրոշը:

2. Կարո՞ղ եք նշել գերմանական հինգ տեղանուն, որոնք սկսվում են B տառով:

3. Ինչպե՞ս է կոչվում գերմանացիների ազգային էպոսը:

4. Շատերիս քաջ ծանոթ ո՞ր երկու ընկերություններն են հիմնադրել ազգությամբ գերմանացի եղբայրներ Ռուդոլֆ և Ադոլֆ Դասսլերները:

5. Գերմանացի հասարակական գործիչ, արևելագետ, ով երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով, իսկ 1914 թվականի հունիսին արևմտահայերին օգնելու նպատակով ստեղծել է ,,Գերմանա-հայկական ընկերություն,, հկ-ն: Ո՞ւմ մասին է խոսքը:




6. Ըստ գերմանական ավանդազրույցի՝ ի՞նչն էր Հռենոս գետում շեղում ձկնորսների ուշադրությունը և նրանց դեպի կործանում տանում:

7. Գերմանական ի՞նչ բրենդներ են Ձեզ հայտնի: Դրանց շարքում կա՞ն այնպիսինները, որոնք առկա են Ձեր տանը կամ կիրառում եք կենցաղում:

8. Նշել նաև հայերենում կիրառվող գերմաներեն հետևյալ բառերի հայերեն համարժեքները:

Landschaft f (լանդշաֆտ)


Wunderkind n (վունդերքինդ)


Rucksack m (ռյուկզակ)


Schlagbaum m (շլագբաում)


Blitzkrieg m (բլիցքրիգ)

9. Գերմաներեն հետևյալ բառերը կիրառվում են նաև այլ լեզուներում, այդ թվում՝ հայերենում: Ի՞նչ բացատրություն ունեն այդ բառերը: Արդյո՞ք Butterbrot բառը հայերենում ունի նույն կիրառությունը, ինչ դրա համարժեքը գերմաներենում:


Großmeister m (գրոսմայստեր) Zeitnot f (ցայտնոտ), Butterbrot n (բուտերբրոտ)

10. Թարգմանեք գերմաներեն բառակապակցությունները՝ օգտվելով բերված օրինակներից: alte Frau-ծեր կին kleiner Hund-փոքր շուն rote Bluse-կարմիր վերնաշապիկ schöne Blume-գեղեցիկ ծաղիկ kluges Kind-խելացի երեխա

schöne Frau kleines Kind kluger Hund rote Blume alte Bluse


11. Թարգմանեք գերմաներեն հետևյալ նախադասությունները՝ օգտվելով բերված օրինակներից:

Ich heiße Nare. Իմ անունը Նարե է:


Ich habe zwei Brüder. Ես երկու եղբայր ունեմ:


Ashot lernt in der dritten Klasse. Աշոտը սովորում է երրորդ դասարանում:


Mein Bruder spielt Gitarre. Իմ եղբայրը կիթառ է նվագում:


Mein Bruder heißt Aram.


Er hat Gitarre.


Ich spiele Fußball.

Du lernst in der zweiten Klasse


12. Շառլ Ազնավուր
https://www.youtube.com/watch?v=4ZDPYajuvsY&feature=share

 Բեթինա Վեգներ...
https://www.youtube.com/watch?v=fcdkwdfz0GA&list=PLaMHZ1wUDItcM6ZxNuYHQjIRtfblcBqAg


13. Այցելություն Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն:



Комментариев нет:

Отправить комментарий