3 июн. 2016 г.

Գերմաներեն խոսո՞ւմ եք.....

Achtung, Achtung, գերմաներեն ենք խոսելու !
Ամառային ճամբարի ուրախ ու հագեցած առօրյային գերմաներենն էլ միացավ:
Երկամյա դադարից հետո գերմաներենը կրթահամալիր է վերադառնում.... նոր նախագծերով՝ հետաքրքիր ու օգտակար, թարմացված ուսումնական ծրագրով, սիրով ու, ինչպես կրթահամալիրում են սիրում ասել, հավեսով.....
 Գերմաներենով հետաքրքրվածներս հանդիպում ենք հունիսի 6-ին, ժամը  11:00-ին ծանոթանում, կիսվում Գերմանիայի ու գերմաներեն լեզվի մասին մեր ունեցած: տեղեկություններով, համալրում գիտելիքների մեր պաշարը, քննարկում, առաջարկում....
 Չենք մոռանում նաև ,,թափառումների,, մասին.... Ճանապարհն այս անգամ մեզ կտանի Գյոթե ինստիտուտի՝ Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն: Այստեղ էլ գրասենյակի ղեկավար Յուլիա Կրամերը կպատմի կենտրոնի գործունեության, հնարավորությունների, ծառայությունների մասին՝ ֆիլմադարան, գրադարան, լեզուն ուսումնաիրելու համար անհրաժեշտ էլէկտրոնային անսպառ նյութեր, ստանդարտացված քննություններ և այլն....

 Հետաքրքե՞ց, հավանեցի՞ք, ուրեմն մեր հանդիպումը չի ուշանա :)
 Անհամբեր սպասում եմ ձեզ...
Սիրով՝
Զարուհի :)

Комментариев нет:

Отправить комментарий